Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության 15- րդ շաբաթ

Այս շաբաթում շատ հղիներ ցանկանում են իմանալ, թե ինչպես է աճում որովայնը: 15 շաբաթական հղիության ժամանակ դեռևս չկա քաշի մեծ ավելացում, սակայն արդեն ոչ բոլորին է հաջողվում թաքցնել իրենց հղիությունը: Որոշ կանանց մոտ որովայնի վրա հայտնվում է շերտագիծ: Հղիության ընթացքում դա նորմալ է և պետք չէ անհանգստանալ: Այն անհետանում է ծննդաբերությունից որոշ ժամանակ անց: Պետք է այս շրջանում բժշկի հետ խորհրդակցել և կարգավորել սնունդը, որպեսզի քաշի ավելացումը նորմայից ավելին չլինի:
Պտղի զարգացումը
Երեխան արդեն 9,5-10,5 սմ է: Նա սկսում է մարզել իր դիաֆրագման՝ դեպի թոքեր է քաշում և դուրս մղում պտղաջրերը: Պտղաջրերը միանգամայն ստերիլ են և թարմացվում են օրը 10 անգամ: Ակտիվորեն աճում են երեխայի ոտքերը, դրանք արդեն ձեռքերից երկար են: Հոդերը ձևավորվել են և փոքրիկը կարող է ազատ ծալել ու բացել վերջույթները: Կոպերով փակված աչքերի ցանցաթաղանթն արդեն ընկալում է լույսը, և, եթե հղիի որովայնի վրա լուսարձակի լույս ընկնի, երեխան կտեսնի լուսային բիծը: Իսկ լեզվի վրա արդեն զարգանում են համային պտկիկները:
Մոր վիճակը
Շատ հղիներ այս շրջանում գանգատվում են հիշողության վատացումից, ցրվածությունից, կենտրոնացման թուլությունից: Դրա պատճառը գլխուղեղի կեղևի ակտիվության իջեցումն է: Դա նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է հղիության ժամանակ՝ մոր օրգանիզմն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է երեխայի կենսունակության և զարգացման ապահովմանը: Հնարավոր է` արժե հրաժարվել աշխատանքային հերոսություններից և ծանր պարտականություններից, որոնք կարող են լարվածություն և սթրես առաջացնել:
Երկրորդ եռամսյակի սկզբում հաճախ ուժեղանում է «հղիների ռինիտը», որն արտահայտվում է քթի մշտական փակվածությամբ կամ հաճախակի քթային արյունահոսություններով: Քթի լորձաթաղանթում արյան շրջանառության հոսքի մեծացման պատճառով այն այտուցվում է և դառնում շատ բարակ: Չոր օդն ավելի է նպաստում քթային արյունահոսություններին: Բժիշկը կարող է խորհուրդ տալ քթի խոռոչի համար խոնավացնող միջոցներ օգտագործել, ինչպես նաև ընդունել վիտամին С, որն ամրացնում է անոթների պատերը: Հղիների մոտ ռինիտը վտանգավոր չէ և չի պահանջում դեղորայքային բուժում: Սակայն, եթե քթային արյունահոսությունները հաճախ են կամ դժվար են դադարում, պետք է բժշկի դիմել:
Բոլոր կանայք այս շաբաթում 1-2 կգ-ով ավելի են կշռում, քան նախքան հղիությունը, բայց քաշի ավելացման բացակայությունը ևս այս շրջանում համարվում է նորմալ, հատկապես, եթե ապագա մայրն ավելորդ քաշ ունի:
Ի՞նչ անել
- Զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ և յոգայով:
- Սպորտով զբաղվելն օգտակար է: Եթե բժիշկը հակացուցումների պատճառ չի գտել, ապագա մայրը կարող է զբաղվել ամենօրյա սպորտով և յոգայով:
- Բացասական ռեզուս-գործոնով հղիները պետք է սկսեն ալլոիմունային հակամարմինների քանակը որոշելու համար դիմեն արյան հետազոտության: Ժամանակակից ԴՆԹ-ախտորոշիչ մեթոդներով կարելի է որոշել երեխայի ռեզուս-գործոնը դեռևս արգանդում՝ մոր արյան հետազոտությամբ:
- Պետք է հերթագրվել 16-17 շաբաթում ժամանակին երկրորդ եռամսյակի սկրինինգ անցնելու համար (եռակի թեստ)

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն